Մամուլ

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով

«Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ են կագնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում», – ասել է Արման Աբովյանը:

Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում` «Օլիմպավանում»:

Կիսվեք ձեր էջում