«Ոչ ոք չոր չի մնա»․ ինչպես են նշելու Վարդավառը Երևանում
Վարդավառի ողջ օրվա ռիթմը լինելու է սիրված արտիստների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ տոնական տրամադրությունը լիարժեք դարձնելու համար Հանրապետության հրապարակում միանալու են բոլորի կողմից սիրված արտիստներ Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը և այլք:
«Համերգի ընթացքում հանդես կգա նաև միջազգային արտիստ՝ իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն:
Հուլիսի 12-ին ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈւ»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:


