Մամուլ

«Ոչ ոք չոր չի մնա»․ ինչպես են նշելու Վարդավառը Երևանում

Վարդավառի ողջ օրվա ռիթմը լինելու է սիրված արտիստների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ տոնական տրամադրությունը լիարժեք դարձնելու համար Հանրապետության հրապարակում  միանալու են բոլորի կողմից սիրված արտիստներ Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը և այլք:

«Համերգի ընթացքում հանդես կգա նաև միջազգային արտիստ՝ իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն:

Հուլիսի 12-ին ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈւ»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կիսվեք ձեր էջում