Մամուլ

Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը.

  • հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  • հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/
  • հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա»
  • հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»
  • հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ հանրապետությունում գործելու է 1 քննական կենտրոն Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։

Կիսվեք ձեր էջում