Ազատ խոսքՏեսանյութ

Պարզվում է` ես հեռախոսով կարող եմ բռնությամբ զբաղվել. կինս չար մարդկանց ազդեցության տակ է. Արզաքանցյանը՝ մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործարար, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը հրապարակավ անդրադարձել է նախկին կնոջ` Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգի` ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ներկայացված հաղոդմանը և հայտարարել, որ ինքը հեռախոսով չէր կարող բռնության ենթարկել կնոջը։

«Այսքան անլուրջ ու անհիմն ներկայացնում են, որ Արզաքանցյանն իր կնոջ հանդեպ բռնություն է կատարել։ Ասեմ` իմանաք, որ Արզաքանցյանը շատ բարի մարդ է, ու բռնություն բառը իր ընտանիքի, իր տիկնոջ հետ չի կարող կապի ու չի էլ կարող կատարի։ Ես միշտ եղել եմ սիրով, հարգանքով իմ տիկնոջ հանդեպ, ու ասեմ `մինչև հիմա էլ։ Եթե մարդիկ իրենց կյանքով չեն ապրում ու մտնում են ուրիշի ընտանիք, սկսում են խառնակչություններով զբաղվել, այդ ամենը չի կարող բարությամբ վերջանալ»,–ասել է Արզաքանցյանը։

Նա նշել է, որ շատ է ցավում, որ իր կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել և դիմել ոստիկանություն։ Ըստ Արզաքանցյանի` ինքը մինչև վերջ պայքարել է, որ ունենա երջանիկ, խաղաղ ընտանիք։

Արզաքանցյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 8-ին կնոջ հետ միասին նշել են իրենց ամուսնության 8 ամյակը և ինքը հաջորդ օրն ինքը մեկնել է:

«Ես գնացել եմ իմ գործերին, 2 օր հետո իմ տիկինը, ազդեցության տակ ընկնելով, չար մարդկանց խոսակցություններից հետո դիմել է ոստիկանություն։ Պարզվում է` ես հեռախոսով կարող եմ բռնությամբ զբաղվել»,–նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում