Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
112 տարեկանում մահացել է Մեծ եղեռնի վերջին վերապրողներից Մերի Վարդանյանը։ Լուրը Ֆեյսբուքում հայտնել է նրա թոռնուհին Նատալի Վարդանյանը։
Ծնվել է Կիլիկիայի Այնթապ քաղաքում եւ իր մանկության առաջին հիշողությունները այդ արդունոտ ողբերգության մասին էին։ Հայոց ցեղասպանության մանկական հիշողությունները նրան ուղեկցեցին մեկ տարից ավելի։
Ընտանիքի փրկված անդամների հետ նա ապաստանում է Հալեպում։ Նա Այնթապի գորգագործության ու ձեռագործության ավանդույթների կրողն էր։ Նրա աշխատանքը ցուցադրվել են Անթիլիասում`Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թանգարանում։
1935 թվականին նա ամուսնացել է այնթապի ջութակահար եւ կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ։ Ունեցել են վեց զավակ։ 1969-ին այրիացել է։ Ամուսնու մահից հետո այլեւս չի ամուսնացել։
1972 թվականին որդու հետ տեղափոխվել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Ուոթերթաունում, որտեղ ապրել է շուրջ 45 տարի։


