Սոնա Ռուբենյանը սպասում է երկրորդ երեխային․ հուզիչ կադրեր
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգի տեսահոլովակից հատված է հրապարակել՝ երկրպագուներին հայտնելով նաև ուրախ լուրը․ նա սպասում է երկրորդ երեխային։
Տեսանյութում երգչուհին երևում է կլորիկացած փորիկով, իսկ հրապարակմանը կից գրել է.
«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։
Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։
Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու։
Իսկ տեսահոլովակը՝ շուտով…»։
Հրապարակումը մեծ արձագանք է ստացել. հետևորդներն ու գործընկերները մեկնաբանություններում շնորհավորել են երգչուհուն և մաղթել առողջություն ու երջանկություն։
Տեսանյութը ստորև․


