ՄամուլՏեսանյութ

Ինչո՞ւ Շենգավիթում սպանեցին 62-ամյա տղամարդուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Շենգավիթում 62-ամյա տղամարդու սպանության գործով:

Իլխոմջոն Խամդամովիչի Ախմեդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2026 թվականի մարտի 6-ին ժամը 19:40-ի սահմաններում, իր անձի՝ Քրիստոսը լինելու մասին իր կրոնական հայացքը Ռ. Ա-ի կողմից հերքելու և դրա արդյունքում վերջինիս նկատմամբ նշված հայացքով պայմանավորված առաջացած ատելության շարժառիթով, սուր կտրող-ծակող գործիքի՝ դանակի գործադրմամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռ. Ա-ի մարմնի տարբեր հատվածներին, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից:

Հայտնել էինք, որ Ռուբեն Ադամյանը որդուն՝ 44-օրյա պատերազմի մասնակցին, պարբերաբար տանում էր Արշակունյաց պողոտայում գտնվող բժշկական կենտրոն՝ վերջինիս առողջական խնդիրների պատճառով։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հենց այդպիսի այցերից մեկից վերադառնալիս։ Որդին հիվանդանոցից դուրս գալով հորը ՝ Ռ. Ադամյանին, հայտնաբերել էր սպանված Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում