«Ստիպեցի, որ Niva-ն վաճառի»․ Էլեն Սաֆարյանը պատմել է՝ ինչպես է նշանածը պայքարել իր սիրո համար
«Բառ ու բաս» հաղորդման հյուրն էր Էլեն Սաֆարյանը, ով ասմունքի միջոցով ներկայացրել է իր և նշանածի սիրո պատմությունը՝ կիսվելով մինչ այժմ չհրապարակված մանրամասներով։
Նա նաև խոստովանել է, որ սկզբում իր ապագա կողակցի մասին բոլորովին այլ պատկերացում է ունեցել և երկար ժամանակ հրաժարվել է նրա զգացմունքներից։
«Ես «քարթու» աշխարհին դեմ եմ։ Մտածում էի՝ քարթու տղա է շատ, և ես այդպիսի կողակից իմ կողքին չէի պատկերացնում։
Ամիսներով մերժում էի, բայց նա չէր հանձնվում․․․ Պայքարեց ու հասավ։ Ստիպեցի նրան իր Niva-ն վաճառի, և նա այդպես էլ արեց։
Այդ ժամանակ հասկացա, որ նա իսկապես արժանի է իմ սիրուն»,- պատմել է նա։
Տեսանյութը ստորև․


