Քիչ առաջ հայտնաբերվել է Փամբակ գետն ընկած երեխայի մայրը
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը։
Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։
Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը, հայտնել է Shamshyan-ը։




