Շոու-բիզնեսՏեսանյութ

Անի Լուպեի 42-ամյակը Եգիպտոսում և անակնկալը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասանուհի Անի Լուպեն նշում է ծննդյան 42-ամյակը:

Նա տարդարձը նշում է մայրիկի ու ընկերների հետ՝ Եգիպտոսում: Անին սոց․ էջերում կիսվել է տեսանյութով և գրել․

«Տեր Աստված շնորհակալ եմ:

Այս օրը ևս մեկ հիշեցում է, թե որքան մեծ պարգև է կյանքը։

Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ շնորհել է ծնունդ, հնարավորություն՝ տեսնելու արևածագերը, զգալու սերը, սովորելու, աճելու և ապրելու։

Շնորհակալ եմ յուրաքանչյուր բացվող օրվա համար, յուրաքանչյուր շնչի, յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր դասի և նույնիսկ այն դժվարությունների համար, որոնք ինձ ավելի ուժեղ ու իմաստուն են դարձրել։

Շնորհակալ եմ այն մարդկանց համար, ովքեր եղել են իմ ճանապարհին, նրանց սիրո, բարության և ներկայության համար։ Շնորհակալ եմ բոլոր օրհնությունների համար՝ թե՛ տեսանելի, թե՛ անտեսանելի։

Այս ծննդյան օրը ես ոչ թե պարզապես նշում եմ անցած տարին, այլ երախտագիտությամբ ընդունում եմ այն ամենը, ինչ ունեցել եմ, և հավատով բացում եմ սիրտս այն ամենի առաջ, ինչ դեռ գալու է։

Աստված, շնորհակալ եմ, որ ծնվել եմ, որ ապրում եմ, որ զգում եմ, սիրում եմ, երազում եմ և ամեն առավոտ արթնանում եմ նոր օրվա լույսի հետ։

Թող իմ կյանքը լինի երախտագիտության, սիրո և լույսի արտացոլումը»,- ինստագրամյան իր էջում գրել է Անին:

Ավելի վաղ, դերասանուհին կիսվել էր տեսանյութով, որտեղ պատմում էր, որ անակնակալ է մատուցել ընկերոջը՝ Ավետ Զոհրաբյանին: Անին մայրիկի և Ավետի ու քրոջ հետ մեկնել են հանգստի: Իսկ մինչ այդ նա Ավետին մերժել էր միասին հանգստի մեկնել՝ նշելով, որ չի կարող այդ օրերին մեկնել: 

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում