Մամուլ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել. հայտնի են մանրամասները

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեկ ուշ երեկոյան։

«Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին»,- հայտնել է Շահբազ Շարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ սոցցանցային գրառմամբ հաստատել է Իրանի հետ գործարքի կնքումը և հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու մասին։

«Աշխարհի նավեր, գործի գցեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,-գրել է նա:

Ընդ որոում, Իրանում բացահայտել են ԱՄՆ-ի հետ գործարքի մանրամասները, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնը պարտավորվում է.

Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։

Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։

Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։

Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։

Իր հերթին Իրանը՝

Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:

Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:

Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։

Կիսվեք ձեր էջում