Երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիի երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց։
Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք՝ մեղադրանքի հարցը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը սոցիալական ցանցի իր էջում։
Նշենք, որ Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ևս ձերբակալված է։
Խմբի կազմում եղել են թե՛ բարերարները, ներառյալ՝ նախկինում մանկապղծության համար դատապարտված, թե՛ ընտանիքի անդամները։


