ՄամուլՏեսանյութ

Վեդու քույրերի սկանդալային գործով 3-րդ մանկապիղծն է․ նրան ևս մեղադրանք առաջադրվեց

Սյուզի Բադոյանը հրապարակելէ տեսանյութ և կից գրել.

«Սա ակնարկած 3-րդ մանկապիղծն է, որին քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց Վեդու քույրերի սկանդալային գործով

U comi -ն 60 հազար պարտք մնացած ու դատարանով նույնատիպ փողեր բռնագանձվող այս ինջեւանցի «սրտակերը»

դեռ տարիներ առաջ 14-ամյա դեռահասի հետ մանկապղծության թեմաների մեջ է ընկել. քրգործը վկա:

Կասկածելի հետագծով այս 39 ամյա տղամարդը իր պղծած աղջկա հետ էլ ամուսնացել է հետագայում՝ երևի չդատվելու պայմանով:

Նշենք, որ Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ևս ձերբակալված է։

Խմբի կազմում եղել են թե՛ բարերարները, ներառյալ՝ նախկինում մանկապղծության համար դատապարտված, թե՛ ընտանիքի անդամները։

Կիսվեք ձեր էջում