Հրաբուխ է ժայթքել. կան անհետ կորածներ
Ինդոնեզիայի Հալմահերա կղզում (Հյուսիսային Մալուկու նահանգ) ժայթքել է Դուկոնո հրաբուխը։
Այս մասին նշվել է ասիական հանրապետության Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմման կենտրոնի հայտարարության մեջ։
Առկա տվյալներով՝ մոխրի բարձրությունը հրաբխի խառնարանից հասել է 10 հազար մետրի (ծովի մակարդակից 11 087 մետր բարձր)։
Սպիտակ, մոխրագույն և սև մոխրի արտանետումները տարածվել են հյուսիսային ուղղությամբ։
Ինդոնեզիայի իշխանությունները տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելել են մոտենալ հրաբխի խառնարանին 4 կիլոմետր շառավղով, ինչպես նաև խորհուրդ են տվել օգտագործել դիմակներ՝ շնչուղիները հրաբխային մոխրի ներթափանցումից պաշտպանելու համար։
Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Ավստրալական լիթոսֆերային սալերի սահմանագծում։


