Շոու-բիզնես

Փոխե՛ք ալիքը. Սոֆի Դևոյանը կոշտ է պատասխանել բաժանման լուրերին

Վերջին օրերին համացանցում լայնորեն շրջանառվում էին լուրեր պարուհի և դերասանուհի Սոֆի Դևոյանի անձնական կյանքի մասին։

Հետևորդների շրջանում տարածվել էին կասկածներ, թե նա և ամուսինը բաժանվել են։ Սակայն Սոֆին երկար սպասեցնել չտվեց և հստակ պատասխան տվեց այդ խոսակցություններին։

Իր ինստագրամյան էջում կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում հետևորդներից մեկը ուղիղ հարց է տվել՝ արդյո՞ք ճիշտ են բաժանման մասին լուրերը։ Սոֆին, ով հայտնի է իր անմիջականությամբ, ընտրել է պատասխանելու պարզ, բայց ազդեցիկ ձև։

Նա հրապարակել է ամուսնու հետ համատեղ ջերմ լուսանկար, որով ցույց է տվել, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է. «Փոխե՛ք ալիքը, նորմալ լուրեր լսեք»։

sofi devoyan

Այս կերպ Սոֆին ոչ միայն հերքել է տարածվող ապատեղեկատվությունը, այլև ակնարկ է արել, որ պետք չէ հավատալ անհիմն խոսակցություններին։ Նրա հումորային, բայց միաժամանակ հստակ արձագանքը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում, ովքեր ուրախացել են զույգին միասին տեսնելով։

Կիսվեք ձեր էջում