«Խոնարհումս քեզ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»․ Աննա Հարությունյանը այցելել է զինծառայողներին
Սիրված դերասանուհի Աննա Հարությունյանը այցելել է զինծառայողներին։
Դերասանուհին իր սոցիալական էջերում հրապարակել է այցից լուսանկարներ՝ կիսվելով նաև հուզիչ գրառմամբ։ Նա իր խորին շնորհակալությունն է հայտնել Հայ զինվորին՝ կարևորելով նրանց ամենօրյա ծառայությունն ու նվիրվածությունը։
Նա գրել է․«Խոնարհումս քեզ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, որ ամեն օր վտանգելով քո կյանքը պահպանում ես մերը»։

Այցի ընթացքում նրանք միասին դիտել են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է հենց Աննա Հարությունյանը։
Այս հանդիպումն առանձնահատուկ ջերմ մթնոլորտում է անցել. տղաները հնարավորություն են ունեցել ոչ միայն դիտելու ֆիլմը, այլև անմիջականորեն զրուցելու դերասանուհու հետ և կիսվելու իրենց տպավորություններով։


