Արտակարգ դեպք՝ Նոր Գեղում․ ընթացող «Tesla»-ում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։00-ի սահմաններում Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին, Նոր Գեղի բնակավայրի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել ընթացող «Tesla» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջները մի քանի անգամ մարել են կրակը, սակայն րոպեներ անց նորից ավտոմեքենան բռնկվել է, իսկ կրակն ու ծուխն էլ տեսանելի է մի քանի 100 մետրից։
Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։



