Մամուլ

Ես չեմ ուզում ունենալ ուժեղ, բայց անմակարդակ Հայաստան․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես չեմ ուզում ունենալ ուժեղ, բայց անմակարդակ Հայաստան:

Ես չեմ ուզում, որ փողի առկայությունը «թքի» կրթության, սցենարիստի, ռեժիսորի և դերասանի մասնագիտությունների վրա:

Ես չեմ ուզում, որ Հայաստանը ուժեղ սարքողների մշակույթի պատասխանատուների մակարդակը լինի 4-րդ կարգի ցորեն ներմուծողների մակարդակի:

Մենք ունեցել ենք մշակույթ, արվեստ ու դեռ ուզում ենք ունենալ։ Հ․Գ․ Եթե նշաձողը հատուկ եք իջեցնում, իմացեք պայմանական «ախուրյանցի անոները» ձեզ միևնույն է ձայն չեն տա, իսկ մեր ձայներից կզրկվեք:

Շնորհակալություն կասեք ձեր «բարձրորակ» ճաշակ ունեցող հեղինակներին և ռեժիսորներին:

Չեմ քլնգում, որ գործ ստանամ: Արդեն գրել եմ, որ դրա մասնագետ չեմ:

Քննադատում եմ, որ ավելի լավը լինեք և հաղթեք»:

Կիսվեք ձեր էջում