Ինչն է դրդել ԱԱԾ շենքը հրկիզած 31-ամյա Րաֆֆին գնալ այդ քայլին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հայտնի է ԱԱԾ շենքը հրկիզած անձի ինքնությունը։ Վերջինս 31-ամյա Րաֆֆի Կամոյի Մանդալյանն է, որը ապրում է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում:
Հայտնել էինք, որ նրա կալանքի միջնորդության որոշումը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, որն էլ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դեպքից հետո ԱԱԾ շենքը ուժեղացված հսկողության տակ է։
Քննչական կոմիտեից ArmLur.am-ին պաշատոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով `ահաբեկչություն պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով: Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԱԱԾ շենքի վրա վառվող առարկաներ նետելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե ձերբակալված անձը կոնկրետ ինչ է նետել ԱԱԾ շենքի վրա ու ցանկացել հրկիզել ԱԱԾ շենքը։ Մասնավորապես՝ ձերբակալված անձը նետել է շենքի վրա Մոլոտովի կոկտեյլ, հայտնի նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես Մոլոտով։ Անվանումն օգտագործվում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։ Վերջինս կալանավորվեց:
Իսկ ով է դատավոր Մանվել Շահվերդյանը
Նրա վարույթում է քննվել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է վարչապետի որդուն առևանգելու համար: 2021թվականին հրապարակվեց այն մասին, որ դատավորին խորհրդակցական սենյակից առևանգել և պահել են ԱԱԾ-ում, սակայն դատավորը վստահեցրել էր, որ տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Մանվել Շահվերդյանը նաև քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղթելյանի գործերը քննող դատավորն է, որը վերջիններիս կալանքները 3 ամսով երկարաձգել է։
Մանրամասները՝ տեսանյութում․


