Մամուլ

Ուսանողուհուն տանը մահացած են հայտնաբերել

Նախիջևանի համալսարանի ուսանող, ազգությամբ թուրք 20-ամյա Բյուշրա Աքսուին մահացած են հայտնաբերել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհու մարմինը հայտնաբերվել է Նախիջևանի այն տանը, որում վերջինս բնակվում էր:

Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանի բնակչուհու ընտանիքը մեկնել է Նախիջևան՝ աղջկա Դին Թուրքիա տեղափոխելու համար:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Աքսուն մահացել է ածխածնի մոնօքսիդի թունավորումից:

Նշվում է, որ մահվան ստույգ պատճառնեը հայտնի կդառնան դիահերձումից հետո: