ՀՀ-ից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական օգնություն է ստանում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական օգնություն ստացող ներգաղթյալների վերաբերյալ տվյալներ է հրապարակել՝ անդրադառնալով նաև հայերին։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ ներգաղթած հայաստանցի ընտանիքների 60,3%-ը պետական օգնություն է ստանում:
Նշված է, որ ավելի շատ օգնություն են ստանում ներգաղթյալները Իրաքից, Կաբո Վերդեից, Սամոայից, Գվինեայից, Կոնգոյից, Աֆղանստանից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մարշալյան կղզիներից, Սոմալիից, Եմենից և Բութանից:



