Ովքեր են Վարդենիսում ականի պայթունից վիրավորում ստացած զինծառայողները․ ինչ վնասվածքներ են ստացել
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Վարդենիսում ականի պայթունից վիրավորում ստացածներն են՝ 39-ամյա Ա․Ս-ն, 33-ամյա Կ․Ա-ն և 39-ամյա Պ․Ղ-ն:
Ըստ ArmLur.am-ի փոխանցած աղբյուրների համաձայն ՝ Ա․Ս-ի և Կ․Ա-ի ոտնաթաթը ամպուտացիայի է ենթարկվել։
Հիշեցնենք, որ Վարդենիսում պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել ականի պայթյունից։
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,- պաշտոնապես տեղեկացրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում․



