Մամուլ

Ժամեր առաջ ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի որդին

Մի քանի ժամ առաջ ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին: Այս մասին հայտնում է լրագրող Վահե Մակարյանը՝ «Մակարյան Նյուզ» տելեգրամյան ալիքով՝ նշելով, որ վիճակը ծանր է: 

Քիչ առաջ ՆԳՆ-ից արձագանքեցին Կամո Ցուցուլյանի որդու վերաբերյալ հրապարակմանը.

«Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Աղբյուրի տեղեկություններով` նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: