Քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում․ Անի Քոչար
Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարն ինստագրամյան իր էջում գրել է
«Այս աշնան կարևորագույն իրադարձությունն ինձ համար Հիսուս Քրիստոսի արձանի և մշակութային կոթողի կառուցման աշխատանքների պաշտոնական ներկայացումն էր (սեպտեմբերի 16-ին պաշտոնական փակ ներկայացմանն էի հրավիրված, ապա՝ սեպտեմբերի 25-ին առաջին խումբն էինք, որ բարձրացանք Հատիսի գագաթ և հիմնարկեքին մասնակցեցինք):
Մեծ պատիվ է այս մեծ նախաձեռնությանը համեստ ու փոքրիկ մասնակցություն ունենալը: Հիմնասյուներին առաջին քար դնողներից մեկն եմ և հպարտորեն երեխաներիս, ապա և թոռներիս եմ պատմելու:
Աստծով իրականություն դառնա և վերջնականապես ավարտուն տեսքի գա ու հառնի այս արձանն ու համալիրը: Ծանոթանալով ողջ ծրագրին և նախաձեռնության բովանդակությանը, ինչպես նաև ահռելի մասշտաբներին, շատ հավակնոտ ձեռնարկում է և ավարտին կհասցվի մոտ երկու տարուց ու թող, որ Տիրոջ կամքով այդ գեղեցիկ օրը տեսնենք:
Կանխելով բոլոր պարզունակ մեկնաբանությունները, թե բա արձան չպիտի պաշտել, շտապեմ ընդգծել, որ քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում: Ոչ՛արձանը, ո՛չ սրբապատկերները և ո՛չ մի նյութական բան չենք պաշտում և երկրպագում: Նյութականացած հոգևոր մշակույթը պաշտամունքի համար չէ, այլ մշակութային կոթող ու ժառանգություն»,- ինստագրամյան իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը:



