Մամուլ

Զգուշացե՛ք ԿԵՂԾԻՔ Է. ոստիկանությունը զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների մասին

Տարբեր անհատների և ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։

Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ Ձեզանից գումար հափշտակելն է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզապես հիշե՛ք. Ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում։