Շոու-բիզնես

Դերասանուհի Մարիի ամուսնուն կալանավորեցին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Մարի Պետրոսյանը լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում և տեղեկացրել, որ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության:

Bavnews.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը):

Վերջինս կալանավորվել է:

Մարի Պետրոսյանն ավելի վաղ հանդես էր եկել գրառմամբ․

«Ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։

Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում»։