Աշխարհ

Cloudflare-ի խնդիրների պատճառով աշխարհում խափանված է շատ կայքերի աշխատանքը

Cloudflare-ի անջատումների հետևանքով աշխարհի տարբեր հատվածներում խափանումներով են գործում կայքերը, սոցիալական ցանցերը։ Հայտնի Independent պարբերականը գրում է, որ խնդրի պատճառով չեն գործում նաև X-ը՝ նախկին Twitter-ը, Letterboxd ֆիլմերի գրախոսական կայքը։

«Cloudflare-ը տեղյակ է և հետաքննում է մի խնդիր, որը կարող է ազդել բազմաթիվ հաճախորդների վրա։ Լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան»,-նշել են Cloudflare ընկերությունից։

Cloudflare-ը ինտերնետային ենթակառուցվածք է, որն առաջարկում է բազմաթիվ տեխնոլոգիաներ։ Դրանք ապահովում են կայքերի պաշտպանությունը կիբերհարձակումներից և ապահովում են, որ դրանք մնան առցանց՝ ծանրաբեռնվածության պայմաններում։