«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկին կախված են հայտնաբերել
«Նուբարաշեն» քրեական կատարողական հիմնարկի կալանավորվածներից մեկին այսօր կախված են հայտնաբերել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Ժամը 04:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.)», – ասաց նա:
Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկներն արձանագրել են կալանավորված անձի կենսաբանական մահը:
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



