Հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանից շարժվել է դեպի Հայաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Համաձայն այդ հայտարարության՝ հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով շարժվել է դեպի Հայաստան։
Ինչպես հաղորդել է APA-ն, նոյեմբերի 4-ին՝ ժամը 00:15-ին, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով Ռուսաստանի Դաշնությունից տարանցիկ ճանապարհով մաքսազերծվել է հացահատիկով լի 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով, և ուղարկվել է Հայաստանի Դալարիկ կայարան։


