ՄամուլՏեսանյութ

Բոլորս շոկի մեջ ենք. 3-ամյա Տիգրանի դեպքից հետո Ծափաթաղում մանկապարտեզը փակ է

Բոլորս շոկի մեջ ենք. 3-ամյա Տիգրանի դեպքից հետո Ծափաթաղում մանկապարտեզը փակ է

Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ 

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։

Հիշեցնենք, որ որոնվող երեխան Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովն է։