Մամուլ

ՌԴ-ում սպանության գործով հայ գործարար է ձերբակալվել

Մերձմոսկվայում դատարանը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով ձերբակալել է գործարար Արայիկ Ամիրխանյանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը:

«Մոսկվայի մարզի դատարանը Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը Կիվայի սպանության գործի շրջանակներում»,-ասել է գործակալության զրուցակիցը, որը ծանոթ է հետաքննության ընթացքին:

Միաժամանակ Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է կաշառք տալու գործով։

2022 թվականի մարտին պատգամավորը զրկվել է Ուկրաինայի Վերին ռադայի պատգամավորի մանդատից:

2022 թվականի ապրիլի 21-ից գտնվել է Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի և Ուկրաինայի կողմից սահմանված պատժամիջոցների տակ։

Սպանվել է Մոսկվայի մարզում 2023 թվականի դեկտեմբերի 6-ին: