ՊՆ-ը հերքում է տեղեկությունը, որ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ–ն առաջխաղացում է ունեցել
Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, որ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ–ն առաջխաղացում է ունեցել։
«Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը:
Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց»,-ասված է հաղորդագրության մեջ։