ՄամուլՏեսանյութ

Սևանա լճի Շորժա հատվածում օձը լճից դուրս է գալիս՝ որսը բերանին

Այս օրերին հանգստյան նպատակով Սևան այցելուների թիվը չի պակասում, և անգամ կան հանգստի գոտիներ, որտեղ մարդաշատ է:

Այդ հատվածներում ծառայություն են կատարում ոչ միայն ջրային պարեկները և Սևանի բժշկական կենտրոնի բժիշկները, այլ նաև կամավորներ։

Երեկ՝ օգոստոսի 3-ին, Shamshyan.com-ի ընթերցողներից մեկը տեսանյութ էր տրամադրել և հայտնել, որ Սևանա լճում՝ Շորժայի տարածքում, տեսանկարահանել է, թե ինչպես է օձը լճից դուրս գալիս՝ որսը բերանին:

Քաղաքացիները Shamshyan.com-ի միջոցով խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի Շորժայի հատվածում նույնպես հերթապահություն իրականացնեն թե՛ ջրային պարեկները, թե՛ բժիշկները, քանի որ չի բացառվում, որ լճում լողալիս օձը խայթի լողացողներից մեկին։