Ժամանց

Գալուստ Սահակյանի բաց նամակը՝ Շարմազանովի դստերը

Գալուստ Սահակյանի բաց նամակը՝ Շարմազանովի դստերը

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատանի դուստրը նամակ էր գրել ու իր նամակով դիմել է հասարակությանը: Այդ նամակում, Նարեն հայտնում էր իր տեսակետը՝ կապված համաժողովրդական ընդվզմանը, խոսում հեղափոխության հակառակ կողմի մասին:

Մի շարք հայտնի ու անհայտ մարդիկ արձագանքեցին Նարեի նամակին և իրենց պատասխան նամակով դիմեցին պատանի աղջկան: Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նույնպես ետ չի մնացել և իր կարևոր տեսակետն է ներկայացրել՝ կապված Շարմազանովի  դստեր նամակի հետ:

«Գալուստ Սահակյանի բաց նամակը Շարմազանովի դստերը…»

Նարե ջան, երեխաները իրենք պարտավոր են մեծանալ, Պարոն ժողովրդի թեկնածուն քեզ ոչինչով հարկավ չի օգնի, կրկնում եմ Արփինե ջան, Պարոն Փաշինյանը հեչ կապ չունի…

Ես՝ օրինակ, շնորհակալ եմ ծնողներիս, հատկապես հորս ու մորս, դու՝ օրինակ, շնորհակալ եղի հատկապես հորդ, որովհետև ինքն ամեն ինչ արեց, որ ստեղծի էս իրավիճակը, որը ինքն իրեն եթե ստեղծվեր ինքնաբուխ կլիներ, իսկ եթե չէ, ուրեմն ոչ էական…

Ու հիշի՛, ընկեր ունեցողը դեռ ընկեր չէ, քանի որ լուրջ փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն, նենց որ հարաբերություններդ կլրջանան կփոխհարաբերվես, հիմա դեռ, այնուամենայնիվ մեծացիր՝ վասնզի պարտավո՛ր ես։

Մեծական խորհուրդ եմ տալիս, ընկերներիդ կարաս ասես՝ չափներդ ճանաչեք, չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում, կարողա օգնի եսիմ, ինձ չէր օգնում։
Հա մեկ էլ մոռացա ասեմ՝ ցմահ կլինի մահապատիժը, առավել ևս 55 հոգու։

Հ. Գ. Պապայիդ ասած՝ նամակդ մեզ չհամոզեց

Կիսվել