ՄամուլՏեսանյութ

Վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:

Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվադրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկիանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Կարեն Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը: