Ծնողներին զանգել` երեխայի մասին կեղծ տեղեկություն են տվել․ ինչ է կատարվում Մարմարիկում
Այս անորոշ վիճակից օգտվելով՝ որոշ անձինք անծանթ համարներից զանգահարում են ծնողներին, պապիկին և պնդում, որ երեխան իրենց մոտ է։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս 4 օրերի ընթացքում ընտանիքը ստացել է տարբեր զանգեր, որ երեխան Արտաշատում է, Մարգարայում է, զանգողների մոտ է, երբ ծնողները խնդրել են նկար ուղարկել, զանգահարողն ասել է՝ արդեն փախավ երեխան, չհասցրինք բռնել։
Ավելին, ինչ-որ անձինք զանգել և ասել են ձեր երեխային 2 ժամից կբերենք գյուղ մտնող կամուրջի մոտ, սակայն 2 ժամ անց ոչինչ էլ չի եղել։
Ծնողները սարսափելի վիճակում են և նրանց այս վիճակից օգտվողները շատ են։
ArmLur.am-ի հետ զրույցում Մարմարիկի համայնքապետ Արթուր Քարամյանը հայտնել է, որ, այո, եղել են նման զանգեր, հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են եղել, իսկ շատերը զանգահարել են սրտացավությունից ելնելով։
Անբարեխիղճ մարդկանց զանգերը, այդ թվում օտարերկրյա հեռախոսահամարներով, ստեղծում են վախի և տագնապի մթնոլորտ: