Մամուլ

Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Այսօր՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

sevan yerevan vraert

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։