«Ես ձեր տուն կգամ մի քիչ ուշ հնդիկներով ու արաբներով»․ Վարդան Ղուկասյանի hայտարարությունը
«Ես ձեր տուն կգամ մի քիչ ուշ հնդիկներով ու արաբներով»․ Վարդան Ղուկասյանի hայտարարությունը
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի (Դոկ) hայտարարություն է տարածել տելեգրամի իր էջում
Ողջույններս հարգելի ժողովուրդ։
«Ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել բոլոր այն անձանց, ովքեր եկան եւ մասնակցեցին մարտի 25-ի ցույցերին Երեւանում եւ Գլենդելում։ Ցանկանում եմ հայտատարել՝ ՀՀ իշխանությունների մուրազը մնալու է իր փորը, եւ ես չեմ արտահանձնվի Հայաստանին։
Ավելացնեմ նաեւ, որ ոչ մի դրամահավաքի անհրաժեշտություն այս պահին չկա, եւ ես բավարարված եմ իմ փաստաբանական խմբի աշխատանքով եւ շատ շնորհակալ եմ Մարկ Կիրակոսից, բայց նրա անհրաժեշտությունը չկա։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այն քաղաքական գործիչներին, հանձինս Համայակ Հովհաննիսյանին, Գեւորգ Պետրոսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին, որոնք ունեցան ազնվություն եւ համարձակություն բացեիբաց ձեռնոց նետել ՀՀ իշխանություններին։
Իսկ «մնացաց ընդդիմությունները» լռեցին «ես ձեր տուն կգամ մի քիչ ուշ հնդիկներով ու արաբներով»։ Նաեւ ավելացնեմ, որ ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը հավատարիմ է մնացել իր սկզբունքերին եւ ՀՀ-ում ներկայացնում է ինձ։
Կոչ եմ անում կուսակցության բոլոր անդամներին, հետեւորդներին, բարեկամներին հավաքվել նրա շուրջ։ Անընդունելի է պառակտումը եւ փոխադարձ ատելությունը։
Հարգելի ժողովուրդ, չենք հանձնվում, չենք հիասթափվում եւ չենք վախենում: Մեր ներքին թշնամին թույլ է, վախկոտ է բայց նենգ է ու չար։ Իսկ ի՞նչ է պետք չարի հաղթանակի համար. որտեսզի բարի մարդիկ ոչինչ չանեն։
Հարգանքներով՝ Վարդան Ղուկասյան»։