Մամուլ

Ո՞վ է եղել «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում մահացած 30-ամյա տղամարդը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում տղամարդ է մահացել։

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ղ-ն է, ով հունվարի 23-ից «սուր աֆեկտիվ համախտանիշ» ախտորոշմամբ նշված վայրում ստացիոնար բուժման մեջ է գտնվել։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվեք էջում