Լիցքավորման դրված iPhone-ը պայթել է գիշերը վնասելով աղջկան
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, երբ կինը քնած է եղել լիցքավորվող սմարթֆոնի կողքին։ iPhone 14 Pro Max-ը պայթել է, և կինը այրվածքներ է ստացել։
Լուսանկարները ցույց են տալիս, որ մահճակալն ու պատերը մեծապես վնասվել են հրդեհից և ծխից: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է մարտկոցի անսարքությունը։ Թեև սմարթֆոնը ձեռք է բերվել 2022 թվականին և արդեն երաշխիքից դուրս է, տուժողը հույս ունի փոխհատուցում ստանալ Apple-ից իր վնասվածքների և վարձակալած բնակարանին հասցված վնասի համար։
Տեղեկանալով այս միջադեպի մասին՝ Apple-ի աջակցությունը լուրջ մտահոգություն հայտնեց: Ընկերությունից նշել են, որ գաջեթը կվերցնեն փորձաքննության՝ չնայած ժամկետանց երաշխիքին։
Այնուամենայնիվ, այս պահին պարզ չէ՝ iPhone 14 Pro Max-ի մարտկոցը օրիգինալ էր, թե սարքը անորակ վերանորոգման է ենթարկվել, ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ։