ՄամուլՏեսանյութ

Ընտանիքն ուշքի չի գալիս․ Գյուղում տեղի է ունենում Էդգար Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը

Ընտանիքն ուշքի չի գալիս․ Գյուղում տեղի է ունենում Էդգար Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում այսօր տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, Սիսիանի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած Էդգար Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, News.am-ին հայտնեց Գետարգելի վարչական ղեկավար Սամվել Թորոսյանը։

«Էդգարը 18 տարեկան էր, ձմռանն էր զորակոչվել բանակ։ Ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մի եղբայր ունի։ Խելոք, համեստ ընտանիք են, գյուղի բնակիչների հարգանքն են վայելում։ Արդեն 3-րդ օրն է՝ ուշքի չենք գալիս այդ լուրից»,–պատմեց գյուղի վարչական ղեկավարը։

Գյուղի բնակիչները պատմեցին, որ ընտանիքի անդամները չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ նախորդ օրը երեկոյան զրուցել են Էդգարի հետ և ոչ մի արտասովոր բան չեն նկատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը:

Կիսվել