Մամուլ

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի և խմբի պետ Գուրգեն Ասլանյանի գլխավորությամբ։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս բերելու համար։

Ժամանել են նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և փրկարարները վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ, մինչ հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականն ու այս պահին էլ տեղում իրականացնում են հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել