Մամուլ

Մոծակի տեսակը, որի խայթոցից հնարավոր է ձեռք բերել Արևմտյան Նեղոսի տենդ, Հայաստանում կա

Մոծակի տեսակը, որի խայթոցից հնարավոր է ձեռք բերել Արևմտյան Նեղոսի տենդ, այսպես կոչված «Նիլ» վիրուսը, Հայաստանում կա։ «Փաստինֆո»-ին ասաց «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մեծահասակների  բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նեղոս կոչվող վիրուսը, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել։

Այս պահին մեկ տասնյակ բուժառու, որոնց մոտ հաստատվել է Նիլ կոչվող վիրուսը բուժում է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում։ Ռ. Այվազյանի փոխանցմամբ՝ այս պահին գրանցված դեպքերում չկան փաստեր, որ վարակվածները վարակն արտերկրից են բերել, սակայն չբացառեց, որ նման վարակով բուժառուների թիվն ավելանա։

«Այս պահին Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցն ունի մեկ տասնյակ բուժառու, որոնց մոտ վարակը հաստատվել է, բայց կան նման ախտանշաններով մի քանի այլ հիվանդներ, որոնց հիվանդության տեսակը դեռ հաստատված չէ, բայց կարող են ունենալ վերջին երկու շաբաթվա ընթացքում, հանրապետությունում հայտնաբերված Արևմտյան Նեղոսի տենդը։Ցավոք գիտեք, որ այդ վարակով ունենք նաև մահվան ելք»,- փոխանցեց Ռիմա Այվազյանը։

Արևմտյան Նեղոսի տենդ

մոծակ

Ըստ նրա՝ հիվանդության մոտ 80 տոկոս դեպքերում անձը չի ունենում ախտանշաններ, գանգատ։ Ցավոք, սակայն, ամեն հինգերորդ վարակվածի մոտ կարող են առաջանալ այնպիսի գանգատներ, ինչպիսիք են գլխացավ, հոդամկանացավ, փորլուծություն, փսխումներ, ջերմություն։

Բժշկուհին նկարագրեց, որ վարակվածների 6 տոկոսի մոտ կարող է հիվանդությունն ընթանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով և առաջանալ մենինգիտ, այդ դեպքում հիվանդներն ունենում են բարձր ջերմություն, անզուսպ փսխումներ, գիտակցության խանգարումներ։ Նման ախտանիշերի դեպքում արդեն հիվանդը ենթակա է հոսպիտալացման։

Կա՞, արդյոք, համաճարակի վտանգ՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան բժշկուհին ասաց, որ վարակը մարդուց մարդուն չի տարածվում, այդ պատճառով ոչ միայն  ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում  կան նման վարակով բուժառուներ, այլ նաեւ այլ հիվանդանոցներու

«Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ ԱՆ-ից  ճշտել, թե  ամբողջ հանրապետության տարածքում  Նիլ վարակի քանի դեպք է գրանցվել,  ո՞ր մարզերում։ Մեր այս հարցերին առողջապահության նախարարությունն այս  պատասխան չուներ՝ նշելով, որ փորձաքննությունները դեռ ընթացքի մեջ են։

Կիսվել