Որքան հայ է ապրում ամբողջ աշխարհում
Bavnews.am-ը թվերը վերցրել է աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցներից, սփյուռքում գործող կառույցներից, միգրացիոն ծառայություններից:
Ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 12.500.800 հայ: 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 մարդ է կազմել։
Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում:
Ներկայացնում ենք նշանավոր հայկական կենտրոնների հայ բնակչության թվերը:
Լոս Անջելես (ԱՄՆ, Կալիֆոռնիա) – 1.000.000
Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) – 800.000
Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասեր (Ռուսաստանի Դաշնություն) – 900.000
Ռոստովի մարզ (Ռուսաստանի Դաշնություն) – 250.000
Փարիզ (Ֆրանսիա) – 100.000
Մարսել (Ֆրանսիա) – 100.000
Գլենդել (ԱՄՆ,Կալիֆոռնիա) – 150.000
Բուենոս Այրես (Արգենտինա) – 90.000
Բոստոն (ԱՄՆ, Մասաչուսեթս) – 75.000
Թեհրան (Իրան) – 80.000
Լիոն (Ֆրանսիա) – 68.000