Մամուլ

Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը «ՎԱԶ 2107»-ով բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքեենան Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, դուրս  է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Պետրոսյանն ու Սարգիս Հակոբյանը:

paymanagrayin meqena

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի, տեղակալի և բաժնի պետի գլխավորությամբ: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հնարավոր է՝ փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիետի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն, քանի որ կան տեղեկություններ, որ վարորդը պայմանագրային զինծառայող է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը հենց վարորդն է:

Կիսվել