4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (Տեսանյութ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (Տեսանյութ)
Այս մասին Բերքաբերում 24News-ի թղթակցի հետ զրույցում ասել է հանդիպման մասնակիցներից մեկը։
«Ժամանակը քիչ էր, ու զրույցը արագ-արագ ստացվեց։ Բայց էլի մեծ բան է, որ մարդիկ գալիս են։ Գյուղը սահմանային է, ու որ գալիս-գնում են, հակսանում ենք, որ անտեսված չենք։
Բաքվի հետ պայմանավորվածությունների մասին զրույց չի եղել, ուղղակի ասեց, որ խնդիրներ են, դրանք քննարկման ընթացքում են։ Գիտեք՝ ոնց է, քարտեզը թանգարանում դրած է 1955 թվի՝ մեր էս տարածքի սխեման, թե որն է մերը, որը՝ Ղազախինը։
Դա ցավոտ է, մենք ստեղ կորցրել ենք 100 հա, Ոսկեպարը ոնց որ օգտագործել է։ Մենք էլ ընդհակառակը՝ կորցրել ենք, չենք վիճել, ոչ մի անգամ ճանապարհ չենք փակել, խելոք ժողովուրդ ենք, գիտենալով, որ դա մեծ խնդիր է։ Սահման է, ստեղ պետք է խըժըբըժը չլինի՝ անկախ կուսակցություններից։ Բոլորս պետք է սահմանապահի մեջքին կանգնենք»,- ասել է նա։
Հարցին՝ այսինքն՝ համաձա՞յն են, որ 4 գյուղերը հանձնվեն, զրուցակիցն ասել է՝ ոչ մեկը համաձայն չէ, բայց ոչ մեկն էլ պատերազմ չի ուզում, բոլորն էլ խաղաղություն են ուզում։
«Նախ Խրեմլուն մերը չի եղել, Կզլհաջին էլ, Ասկիպարա կա, դա էլ համարյա մեր վերահսկողության տակ չի եղել։ Օգտագործել ենք միայն Խրեմլուի հողերը, մեկ էլ՝ Վերին Ոսկեպարի, անկլավը, մեկ էլ՝ Բաղանիս-Այրումի միջով, որ անցնում, գնում ենք Նոյեմբերյան։ Էդ 2 գյուղն է խնդրահարույց»,- ասել է նա: