UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթանակ տարավ Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտում
Ընհանուր մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում հաղթանակ տարավ (28-29, 29-28, 29-28) դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
«Շնորհակալ եմ Օլիվեյրային, նա իսկական մարդ է։ Շնորկալ եմ UFC-ին այս հնարավորության համար։ Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինեմ դիվիզիոնի ամենաերիտասարդ չեմպիոնը։
Չէի կարծում, որ մրցավարները ոչ միաձայն հաղթանակ կտան։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Հաջորդ անգամ ես դարձյալ կհաղթեմ»,- ասել է Արման Ծառուկյանը։
Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնական գոտու հավակնորդ եւ ամենայն հավանականությամբ կմենամարտի այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։