ՄամուլՏեսանյութ

Վարդան Ղուկասյանը թող «ուբեդիտ» անի. Վահան Ավագյան

Վարդան Ղուկասյանը թող «ուբեդիտ» անի. Վահան Ավագյան

«Հանրային ձայն» կուսակցության նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարեց, որ «Հանրային ձայնը» չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին։

«Մեզ ասում էր նիստերի չգնաք, իրեն ինչ-որ մի ձև ասել են բոյկոտեք, ու էլի գցեցին ծուղակը, իսկ ծուղակն ընկնելով ինքը կորցրեց իր ամենահավատարիմ մարդկանց, ովքեր 2022 թվականից առանց վախենալու քաղաքական հետապնդումներից եկել հասել ենք այստեղ։

Այ մենք հիմա կատարում ենք այն ինչն իսկզբանե դրված էր, մենք մեր գաղափարներին չենք դավաճանում, իսկ Վարդան Ղուկասյանին իրականում խաբեցին և՛ Թևանյանը, և՛ Հայկոն, ինքը դա հետո կզգա»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

Դիտարկգմանը, որ Վարդան Ղուկասյանը ասել է, թե դուք «ML mining» ընկերության կողմից բնակարան եք նվեր ստացել, Ավագյանն ասաց․

«Թող «ուբեդիտ» անի։ Եթե կա հասցեն ասեք գնամ, ապրեմ»։

Կիսվել