Գողացել են ոստիկանության բաժնում կայանված պարեկային ծառայության ավտոմեքենաների համարանիշերը
Գողացել են ոստիկանության բաժնում կայանված պարեկային ծառայության ավտոմեքենաների համարանիշերը
Դեկտեմբերի 9-ին, Ժամը 07։00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իրենց գումարտակի տեղակայման վայրում կայանված մոտ 7 ծառայողական ավտոմեքենաների հաշվառման համարանիշները գողացել են։
Պարզվել է, որ տարածքը ոստիկանության Կոտայքի բաժնի հսկողության տակ է, և այնտեղ կայանված 14 պարեկային ծառայության ավտոմեքենաներից 7-ի վրայից հանել են 1-ական, իսկ 1-ից՝ զույգ համարանիշները։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում՝ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է․ Այվազյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ խումբը, որն էլ իրականացնում է օպերացիա, որը կրում է «Ոստիկանի ու պարեկի լոխումը շփոթել է առյուծի կաթի հետ» անվանումը։
Կարճ ժամանակում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ հանցանքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, ում դեկտեմբերի 9-ին, ժամը 03։00-ի սահմաներում ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները Աբովյան քաղաքի Սևանի փողոցում գտնող «Օրիգինալ» սուպերմարկետի մոտ հայտնաբերել են, որ ավտոմեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչից հետո նրա նկատմամբ կազմվել է ավտոմեքենան վարելու իրավունքից զրկման արձանագրություն, ապա նրա Opel-ը տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Որոշ ժամանակ անց Է․ Մարտիրոսյանը մոտենում է պարեկների կողմից կայանված ծառայողական ավտոմեքենաներին և հանում է համարանիշները։ Մի քանիսը գցում է ավտոմեքենաների տակ, իսկ 4 հատը իր հետ տանում է։
Ժամերի ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հայտնաբերում են նրան և պետական ունեցվածքի գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակության հիմքով դեկտեմբերի 9-ին տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։
Նրա մոտ հայտնաբերվել է նաև գողացված համարանիշները։